«Սա վերջը չի, սա սկիզբն է»,- այսպես դիմեց Րաֆֆի Հովհննիսյանը Ազատության հրապարակում հավաքված բամահազարանոց հանրահավաքի մասնակիցներին:
«Մենք դարձել ենք միասին և այդ միսանությունը մեզանից ոչ ոք չի տանելու», -ասաց Րաֆֆի Հովհաննսիյանն ու անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին ասաց. «Վաղը ես առավոտյան նամակ եմ գրելու Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Տարոն Մարգարյանին և հրավիրելու եմ Ազատության հապարակ: Հետայսու ՀՀ-ի պետական բոլոր գրասենյակները պատկանաւոմ են Հայաստանի ժողովրդին, դրա համար թող կասկած չլինի, եթե մինչև մարտի 5-ը ինձ հրավիրեն ես կգնամ այդ գրասենյակ, որովհետև այդ գրասենյակը պատականում է հայ ժողովրդին»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց նաև, թե որքան էլ ցավ պատճառի Արմենուհուն` իր տիկնոջը, բայց և այնպես նշեց, որ իր կյանքի գնով մինչև ապրիլի 9-ը տոնելու է իր հաղթանակը:
Հորոդորեց բոլոր կուսակցություններին ցած իջեցնեն իրենց դրոշները, որովհետև գոյություն ունի մեկ դրոշ` ՀՀ: