Հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը մեկնարկեց: Օրակարգում կատարվեցին լրացումներ, ընդգրկվեցին այլ հարցերը: Հարցեր տալու ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ԱԺ ոչ իշխանական ուժերը ղալաթ են անում արտահայտությանը:

«Բոլորովին վերջերս ականատես եղանք մեր պաշտոնյաների ամբարտավան պահվածքին: Արդարադատության նախարարն իրեն թույլ ՝ է տալիս ասել, որ չորս ուժերը ղալաթ են անում երբ ցանկանում են անվստահություն հայտնել կառավարությանը: Մի կողմից նա արդարադատության նախարարն է, մյուս կողմից մենք 53 պատգամավոր ենք: Նա երևի այդ բաները լավ չի հասկանում, վերջում փորձել է հասկանալ և սկսել է բացատրել, թե դա ինչ է նշանակում: Գոնե ներողություն խնդրի, բացատրում է: Մենք էլ կարող ենք ասել ղալաթ ես անում չաթլախ, չնեղանան, մենք կբացատրենք դա ինչ է նշանակում», - նշեց նա:

Նրա վերջին արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց ԱԺ-ում: ԱԺ պատգամավորները ոգևորված ինչ-որ բաներ էին ասում, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ զարմացած է Արմեն Ռուստամյանի որակումներից: