Ադրբեջանական haqqin.az տեղեկատվական կայքը այսօր հրապարակել է լուր` Ադրբեջանի կողմից բրիտանական «Թայֆուն» կործանիչների գնելու փաստի մասին: Կայքը հղում է անում բրիտանական The Telegraph ազդեցիկ թերթին:
Տեղեկատվության մեջ մասնավորապես նշվում է, որ Պարսից ծոցի երկրներին կործանիչների վաճառքի առումով Մեծ Բրիտանիան աշխարհում զբաղեցրել է 4-րդ տեղը: Նշվում էր նաև, որ այդ կործանիչները աշխարհում նախատիպը չունեն, նշվում էր Սաուդյան Արաբիային վաճառքի, միլիարդ դոլլարների պայմանագրերի և այլ տպավորիչ փաստերի մասին:
Հոդվածը եզրափակվում է հետևյալ տեղեկատվությամբ. որ այժմ Ադրբեջանի ԶՈՒ-րը սպառազինված են ՄԻԳ-երով և ՍՈՒ-երով և գնալով ամրապնդում է ռազմական առավելությունը Հայաստանի նկատմամբ:
Իրականում, տարիներ շարունակ ռուսական մեքենաներ շահագործող պետության համար, «նուրբ» ասած, ահավոր թանկ և դժվար կլինի անցնելը այլ տեխնիկայի շահագործմանը. եթե ոչ անհնարին: Դա իմիջայլոց:
Անդրադառնանք սկզնաղբյուրին, քանի որ ցանկացած տեղեկատվություն, այն էլ ադրբեջանական կողմից տարածած` կարող է ծուղակ հանդիսանալ /ինչպես այս դեպքում/: Կեղծիքի տարածման միջոց չդառնանք:
The Telegraph թերթը այսօր իրոք գրել է Մեծ Բրիտանիայի 4-րդ տեղը աշխարհում զբաղեցրելու և Գերմանիային հետևում թողնելու, կործանիչների Պարսից ծոցի երկրներին վաճառքի, այդ կործոնիչների աշխարհում նախատիպը չունենալու, Սաուդյան Արաբիային վաճառքի ու միլիարդ դոլլարների այլ պայմանագրերի և այլ տպավորիչ փաստերի մասին:
Բայց տեսե'ք, որ այդ հոդվածում ոչինչ չի նշված Ադրբեջանի մասին: The Telegraph թերթի հոդվածը կարող եք կարդալ ու համոզվել այստեղ:
Դավիթ Սոֆիյան