Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը որպես բարեփախում հիանալի բարեփոխում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Ուղղակի նորից եմ ես ուզում ևս մեկ անգամ ասել, որ եթե կա խնդիր, ինչ-որ օրենքի հետ կապված խնդիրներ կան, ինչպես նախագահն էր հայտարարում, մենք պատրաստ ենք այդ հարցերը վերանայելու, բայց ռեֆորմի առումով գաղափարը շատ լավն է, իսկ թերություններ եթե կան մենք պատրաստ ենք քննարկելու»- ասաց ԱԺ նախագահն ու հավելեց, որ այժմ բազմաթիվ քննարկումներ են ընթանում թե կառավարության, թե ԱԺ-ի և թե քաղաքացիական հասարակության հետ բազմաթիվ ձևաչափերով:

«Ամեն Ամեն դեպքում մենք հո ժողովրդի թշնամին չենք: Մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնենք, եթե այդ բարեփախման մեջ կան թերություններ, լրացման կարիքներ մենք պատրաստ ենք քննարկելու: Ում հետ ենք վիճում, մենք մեր ժողովրդի հետ չենք վիճում»- նշեց ԱԺ նախագահն ու չբացառեց փոփոխություններ օրենքում:

Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց իր պատրաստակամությունը Մարտի 1-ի  հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ. «Մենք պատրաստ ենք քննարկելու, բայց մարտի մեկի հետ կապված, որ դուք ասում եք, որ ասել եմ պատրաստ եմ քննարկելու: Եղել են հոդվածներ, ձևակերպումներ, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի չենք եկել», - նշեց նա:

 Հովիկ Աբրահամյանը խոսելով գազի արցով ժամանկավոր հանձնաժողով ստեղծելու իրենց նախաձեռնության և մեծամասնության կողմից 4 ոչ իշխանական խմբակցությունների, գրեթե նույն նախաձեռնության մերժման մասին ասաց, որ մեծամասնությունը ներկայացրել է ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունից մի քանի անգամ առավել ընդգրկուն նախագիծ, սակայն նույնպես քննադատություններ կան: Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ուկրաինայում կատարվող իրադարձություններին ասաց, որ դեռ կանդրադառնա: