ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց , որ տեխնիկայի վաճառքով զբաղվող  մի քանի խանութներ  մեղադրվում են անբարեխիղճ վարքագծի համար. «Դրանք են «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութ սրահները: Նշված ընկերությունները  հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms  հաղորդագրություններ` տեղեկացնելով ակցիայի մասին, որը սակայն թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկություններ է պարունակել:Բացի այդ  հանձնաժողովը հետևում է  խոշոր և գերիշխող տնտեսվարողների  գնային քաղաքականությանը» : Արտակ Շաբոյանի խոսքերով բոլոր ընկերությունները խստորեն  զգուշացվել են, որպեսզի գների չհիմնավորված բարձրացումներ չլինեն հատկապես նախատոնական օրերին :