ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ նիստում մասնակցում էր «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկմանը:

Նա նշեց, որ «Նաիրիտ» գործարանը եղել է Հայաստանի ամենախորշոր ընկերություններից մեկը և ամենամեծը լինելով ունեցել է խնդիրներ, թե ԽՍՀՄ-ում և թե ՀՀ-ում:

«Ես ողջունում եմ այն ելույթները, որոնք սրտացավորեն միտված են այս վիճակը փրկելուն, բայց այն ելույթները որոնք նպատակաուղղված են քաղաքական երանգ տալու, դա ուղղակի ընդունելի չի»,- ասաց նախարարն ու հավելեց, որ եթե Կառավարությունը որոշեր սնանկացնել Նաիրիտը, ապա տարիներ առաջ սնանկացման միտումները կային, կարող էր սնանկացնել, իսկ «Նաիրիտի» աշխատողներին եթե ուզենային ճնշել, ապա վաղուց հեռացրած կլինեին աշխատանքից:

Նա նշեց, որ  ամենատարբեր գնահատականները լսեց ԱԺ ամբինոնից և հավելեց, որ հնչեցին գնահատականներ, որոնք պահանջում են մասնագիտական պատասխաններ, ոչ թե սիրողական մակարդակով.

««Նաիրիտում» հիմա մեծ ծրագիր է իրականացվում կապված Ռոսնեֆտ ընկերության հետ: Մեկը մյուսով է պայմանավորված և ես գտնում եմ, որ ճիշտ չէ այս պահին որևէ հանձնաժողով ստեղծել և փորձել այս աշխատանքները խաթարել և վերջապես գտնվել է այնպիսի ընկերություն, որը հնարավորություն ունի 500 միլիոն դոլլարի ներդրում կատարելու Հայաստանում»,- ասաց նախարարը, որի ելույթն ընդհատեց ԱԺ նախագահն` իր արտահերթ ելույթով: