Անդրադառնալով «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելուն և այդ գործարանում առկա ներկա վիճակին՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ–ում ասաց.

«Փաստորեն, որտեղ մենք փորձում ենք փորել, լավ, կոպիտ չասեմ, մի ցեխ դուրս է գալիս»:
Վերջինս հիշեց գազի հարցով խորհրդարանում քիչ առաջ տեղի ունեցած քննարկումը և ԱԺ մեծամասնության դիրքորոշմանը, և ասաց

«Դավիթ Հարությունյանը պարանոիայի հասնող կասկածամտության մեջ մեղադրեցիք ընդդիմությանը, էնքան անկե՜ղծ էր խոսում, որ քիչ էր մնում լացս գար։ Ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, թե գործ ունենք հրեշտակների, քերովբեների աստղաբույլի հետ։ Եվ սա խոսում է մի իշխանություն, որի կառավարության օրոք՝ ՀԲ–ի տվյալներով, ապօրինի սխեմաներով 5-6 մլրդ դոլարի կապիտալի արտահոս է տեղի ունեցել, որի օրոք վարչապետը խառնված է օֆշորային սկանդալի մեջ, և այդ բեռով մեր պետությունն առաջ է գնում։ Ո՛չ, դուք քերովբեների իշխանություն չեք, դուք քերոփների՛ իշխանություն եք, և այսօր այս հարցի հետ կապված դուք պատասխան պետք է տաք ԱԺ–ի մոտ հավաքված, իսկ մարտի 1–ին՝ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին»։