Կան մարդիկ, որոնք կուզենան Հայաստանում Ուկրաինայի դեպքերի կրկնություն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: 

«Մենք պետք է հանգիստ մոտենանք նրանց, նաև պետք է հասկանանք, որ մեր երկրի համար էվոլուցիոն զարգացումներն ավելի լավ են, քան ռեվոլուցիոն: Այսօր Հայաստանի համար կարևոր է անվտանգության խնդիրը: Մենք ունենք դարանակալված թշնամի, դրա համար մեր երկրում կարևոր է կայունության ամրապնդումը», - նշեց նա:

Ասուլիսի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին, թե արդյո՞ք հնարավոր է հաջորդ նախագահական ընտրություններին ՕԵԿ-ի ներկայությունը հենց իր թեկնածուով, ինչին ի պատասխան նա նշեց, որ մեկ անգամ արդեն պատասխանել է այդ հարցին և հավելելեց.

«Այսօր դեռ տասչորս թիվն է, ոչ ոք չգիտի, թե ինչ կգա իր գլխին մի քանի ամիս անց, միակ բանը, որ կասեմ, ՕԵԿ-ը եղել է մշտապես ակտիվ և կլինի քաղաքական դաշտում», - նշեց նա: