Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանի և Գյուղատնտեսության ինստիտուտի ուսանողների պահվածքին, հարց ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Փաշինյանը նշեց, որ դեկտեմբերի 26-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենաոսությա ն ժամանակ խայտառակ դեպք է տեղի ունենում, քանի որ այնտեղի ուսանողները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: «Որից հետո չգիտես ինչու պարգևատրվում են ուսխորհրդի անդամները, որից հետո արդեն ագրարային համալսարանի ուսանողներն են ռազբորկա սարքում երևի թե պարգևատրելու հույսով: Պարոն Աշոտյան ի՞նչ է կատարվում բուհերում: Եթե ձեզ թվում է թե պինդ տղերք կան, իսկ պինդ քաղաքացիներ չկան, որ դրանց իր տեղը դնի, դուք կտեսնեք դա», - նշեց նա:
Արմեն Աշոտյանը մինչ հարցին պատասխանելը նշեց, որ վերջապես իրենք հանդիպեցին, քանի որ Փաշինյանն այս հարցին անդրադարձել էր նաև նախորդ նիստի ընթացքում: «Կրթության մասին խոսելիս պետք է այլ տոնով խոսել, ոչ բոցաշունչ, ու դա կապ չունի մարտի մեկի հանրահավաքի համար մարդ հավաքելու հետ, թե ով ավելին շատ մարդ կհավաքի: Կրթական համակարգն ապաքաղաքականացված է մեր երկրում: Պետք է նշել, որ ուսխորհրդի անդամներն արդեն ներողություն խնդրել են լրագրողներից, աղջիկներից և չպետք է գնահատական տալ, ելնելով այն փաստից, թե ով է եղել այդ անձը», - նշեց նախարարը: Աշոոտյանը հիշեցնելով Փաշինյանին իր անցյալը, նշեց, որ պատգամավորը պետք է ողջունի այն փաստը, որ քաղաքական դրդապատճառներով ոչ ոչ չի հեռացվում համալսարանից:
Ի պատասխան Աշոտյանի սիտարկումներին, պատգամավորը նշեց. «Երբ որ ես ուզենամ մարդ հավաքել, ես էնքան մարդ կհավաքեմ, որը կարողա ձեզ էլ դուր չգա: Կարողա՞ մարտի մեկի մարդասպաններն էլ են ներողություն խնդրել, դրա համար էլ ձեր իշխանությունները մինչև հիմա ներողություն չեն խնդրե», - նշեց նա:
Ի պատասխան Աշոտյանն էլ նշեց. «Ինչքա՞ն մարդ պետք է հավաքեք, որ ես վախենամ, ինչքա՞ն մարդ պետք է հավաքեք, որ մարտի մեկը կրկնեք, ինչքա՞ն մարդ պետք է հավաքեք, որ մարտի մեկը դարձնեք քաղաքական նոր տարի, որ մարտի մեկից առաջ դա հիշեք, իսկ դրանից հետո սկսեք այլ բաներ խոսել: Արժե՞ մարդ հեռացնել հաշվի առնելով ձեր փորձը», - եզրափակեց նախարարը: