Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին նախարարություն:

Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե դուք խառնվում եք ֆեդերացիաների աշխատանքին, նախարարը պատասխանեց.

«Ֆեդերացիաների հետ աշխատում ենք, չխառնվե՞նք իրենց աշխատանքին»: Նախարարը հավելեց, որ Սերժ Սարգսյանի ասված խոսքերից հետևություն եհն արել, որ պետք է  ավելի ուշադիր լինել, ավելի հետևողական:

Այն հարցին, թե արդյոք նախարարությունում այդ հարցից հետո ինչ որ բան փոխվել է, նա նշեց.
«Նախարարության աշխատակիցների վերաբերմունքն իմ նկատմամբ միշտ դրական է եղել, այս պահին առավել ևս դրական է»,- ասաց նա:

Յուրի Վարդանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի խոսքը հիմնական ուղղված էր փոխնախարարներին, աշխատակազմին:

«Ես դա առաջնահերթ վերցնում եմ իմ վրա, որովհետև ես պետք է նախաձեռնություն վերցնեի իմ վրա, հանդես բերեի՝ գնալու դպրոցներ: Իրականում ինֆորմացիան լավ չի հասել նախագահին, մենք գնացել ենք, ինչքան որ կարողացալ ենք այս կարճ ժամանակահատվածում, շրջել ենք: Պարզապես ես իմ կողքին լրագրողներին չեմ տանում, որ ցույց տամ՝ ի տարբերություն շատ ուրիշ մարդկանց, որ չեղած բանն ուզում են եսիմ ինչ անել, ցույց տալ: Երեսուն տարի առաջ էնքան են իմ մասին խոսել, էսօր դրա կարիքը չունեմ: Բայց նախագահն ասում էր չէ, որ գնում ես, անպայման պիտի լրագրողներին տանես, քո արած աշխատանքը ցույց տաս: Ես էլ կանեմ էն, ինչ նախագահն ասել է»: