Այսօր Կառավարությունում լրագրողները մեկ անգամ ևս փորձեցին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից ի վերջո պատասխան ստանալ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի թույլ տված արտահայտությանը:

Սրան ի պատասխան նախարարը նշեց, որ երեկ խորհրդարանում անդրադարձել է այս հարցին և ևս մեկ անգամ կրկնեց, որ կպատասխանի միայն այն դեպքում, երբ պատգամավորն այդ արտահայտությունն անի առան «եթե»-ի:

Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն դիտարկմանը, թե դա եղել է նախարարի կողմից էմոցիոնալ ֆոնի վրա, Թովմասյանը նշեց.

«Վարչապետին հարցրեք»:

Հիշեցնենք, որ չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու ցանկությանը Հրայր Թովմասյանն արձագանքել էր «ղալաթ են անում» և ներողություն չէր խնդրել, բացատևրելով,որ վատ իմաստով չի ասել: Սրան ի պատասխան Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե ասեն «Ղալաթ ես անում չաթլախ» չնեղանա: Իսկ վարչապետն էլ երեկ նշեց, թե ադ ամենը էմոցիոնալ հողի վրա է եղել: