Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Արարատցեմենտ» ընկերության ջրամատակարարման դադարին և նշեց, որ այն դարարեցվել է դեկտեմբերի ամսին և ոչ մի կապ չունի մամուլում շրջանառվող այն տեղեկությունների հետ, թե դա արվում է ԲՀԿ-ի ընդդիմադիր դիրքորոշման հետ կապված:

Նախարարը նշեց, որ ընկերությունից ստացել են դիմում, ըստ որի նախարարությանը հայտնում են, որ ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը:

Հարությունյանը նշեց, որ մինչ այժմ «Արարատցեմենտ» ընկերության կողմից ջրօգտագործման ոլորտում խախատումներ չեն նկատել, փոխարենը` ջրօգտագործման ոլորտում կան ապօրինություններ անող այլ ընկերություններ: Այդ ընկերությունների անունները նախարարը չցանկացավ ներկայացնել` նշելով, որ գործընթացը դեռ շարունակվում է:

Նախարարը նշեց, որ ստուգումները դեկտեմբերի ամսին անցկացնելը պատահական չէ. «Դեռ չի սկսվել ոռոգման սեզոնը, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել մինչ սեզոնի սկիզբը հայտնաբերել ապօրինի ջրօգտագործողների և օրենքի համապատասխան պատժել»:

Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: