Կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ մարտի մեկի գործին:

«Արդար դատաքննության սկզբունքը նախաքննության գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի: Հետևաբար, որ բողոքում են արդար դատաքննության սկզբունքի ոչ իրագործվելիության առումով դա ընդհանրապես առնչություն չունի մինչև այս պահը կատարված գործընթացների հետ», - նշեց նա:

Կոստանյանի խոսքերով, սա այլ գործընթաց է և միջազգային իրավունքի տեսանկյունից մենք խոսում ենք ոչ թե արդար դատաքննության սկզբունքի այլ արդյունավետ քննության ապահովման սկզբունքի իրագործման մասին:

«Իսկ այդ տեսակետից, արդյունավետ քննության սկզբունքն ունի որոշակի չափանիշներ և ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ գործով իրականացվում են անհրաժեշտ բոլոր օպերատիվ քննչական աշխատանքները, որպեսզի առավելագույնս ապահովենք արդյունավետ քննության սկզբունքի իրագործումը և այդ առումով վստահ եմ, որ առիթ կունենանք քննարկելու բոլոր հանգամանքները մանրամասն»,-ասաց Գևորգ Կոստանյանը:

Մանրամասն դիտեք YerevanNews.am-ի տեսանյութում