Երեկ ԱԺ ելույթների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավվար Գալուստ Սահակյանը բավական կոշտ դիտարկումներ արեց: Մասնավորապես անդրադառնաով մայդանի դեպքերին և այն տեսակետին, թե մայդան կարող է նաև այստեղ լինել, նա նշեց.
«Ով մայդան է ուզում, թող իր հոր բոստանում լինի»:

Այսօր կայացած ԱԺ ճեպազրույցների ժամին, լրագրողներից մեկը ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից ճշտեց, թե արդյո՞ք ինքը երազու՞մ է մայդանի մասին:

«Ոչ ես չեմ երազում մայդանի մասին», - նշեց նա:

Լրագրողը շարունակեց, թե արդյո՞ք պատգամավորի հայրն ունի բոստան, ինչին ի պատասխան Հակոբյանը նշեց.

«Բոստանը, եթե որպես հողամաս, դա մի բան է, որ բոլորս ունենք, սակայն բոստանը քաղաքականության մեջ այլ բան է, դա Գալուստ Սահակյանը կբացատրի, իսկ հողամաս այո ունի, ես էլ ունեմ»: