Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Armenia TV-ի «Ֆուտբոլի ժամը» հաղորդման հյուրն էր, որի ժամանակ ներկայացրել է հավաքականի նոր մարզչին, խոսել սպասվող հանդիպումների մասին.


«Հայաստանի հավաքականը արդեն այնպիսի հեղինակություն է վայելում աշխարհում, որ մեր ընտրանու հետ խաղալու համար այլ երկրների ֆեդերացիաներ վճարում են մեզ: Ռուսաստանի, Գերմանիայի և Ալժիրի հավաքականները վճարել են Հայաստանի ընտրանուն, որպեսզի իրենց հետ հանդիպում անցկացնենք: Այլևս չկա այն մտածելակերպը, որ մենք երազում ենք, որ ուժեղ հավաքականները մեզ հետ խաղան: Կարծում եք Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը, Գերմանիայի ֆուտբոլային միությունը չի՞ հասկանում, որ Հայաստանը ուժեղ հավաքան է և 150 հազար եվրո է վճարում մեր ընտրանու հետ խաղալու համար», -նշել է Ռուբեն Հայրապետյանը:

 

Կարդացեք նաև՝ Ռուսաստանի դեմ խաղում Հայաստանին կմարզի Վարդան Մինասյանը (video)