Մաքսային միությանը միանալու որոշումից հետ Հայաստանն ակտիվ քայլերով իրագործում է այն քայլերը, որոնց միջոցով պետք է անդամակցի միությանը: Շատերը սկսեցին խոսել և զարմանալ, որ կարծես թե Հայաստանը շահագրգռված է և շտապում է միանալ միությանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները Արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանից և Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանից հետաքրքրվել, թե արդյո՞ք Հայաստանը դեռևս շարունակում է շտապել այդ հարցում:
«Ի՞նչ է նշանակում շտապել: Մենք անում ենք այն ինչ պետք է անել, անում ենք արագ , բայց ոչ վնասելով աշխատանքին», - նշեց Քոչարյանը, հավելելով, թե շաբաթը մեկ վարչապետը հրավիրում է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ հասկանալու համար թե ինչ ընթացքի մեջ են աշխատանքները:
Իսկ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի խոսքերով, բոլորի մոտ էլ աշխատանքների նման ընթացքը զարմանք է առաջացնում:
«Թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը կարողանում է տենց արագ գնալ: Այո կարողանում է, քանի որ մենք անցել ենք երկար ճանապարհ և այդ ամենը թույլ է տալիս առանց լուրջ խնդիրների միանալ Մաքսային միությանը», - նշեց նա: