Հայաստանի հանրապետությունը շահագրգիռ է, որ այն ճգնաժամը, որը սկսվել է Ուկրաինայում, արագ լուծում ստանա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի դեպքերն ու նոր իշխանությունները կխանգարեն համագործակցությանը:

Նա նշեց, որ Արտաքին գործերի նախարարության մակարդակով արդեն հայտարարվել է, թե իրենք պատրաստ են շարունակել հարաբերություններն Ուկրաինայի հետ:

«Այն ամենն ինչ կատարվում է Ուկրաինայում, իրենց ընտրություններն է, մեր շահերից է բխում, որ մենք շարունակենք հարաբերություններն Ուկրաինայի հետ: Հարցեր կան, որոնք կհետաձգվեն, բայց դա պայմանավորված կլինի ոչ թե Հայաստանով, այլ ստեղծված պայմաններից ելնելով», - նշեց նա: