Մարտի մեկի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արած «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից» արտահայտությունը դարձավ բազմաթիվ մեկնաբանությունների առիթ, իսկ սոցկայքերում էլ սկսեցին թվարկել նրանց հիմնական տարբերությունները: Այս արտահայտությունից հետո սկսեցին խոսակցություներ, թե Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին փոխանցեց ընդդիմության իր դրոշակը:

«Ես չեմ կարծում, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փոխանցեց ընդդիմության իր դրոշակը», - այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, հավելելով, թե, եթե Ծառուկյանը, այդպես է կարծում, թող հայտարարի:

«Ես կարծում եմ, թե դա միայն միակողմանի ցանկություն է», - նշեց նա::
Այս նույն արտահայտությունն անհասկանալի էր Ժառանգության անդամ Անահիտ Բաշխյանի համար:

«Նայեք թե ինչքան տարբերություն կա նրանց միջև: Մարտի մեկից հետո խոսվում էր այն մասին, որ Ծառուկյանի թիկնապահներն էլ են մասնակցել այդ ամենին: Եվ հիմա ՀԱԿ –ի այդ ասածը տաօրինակ է: Նրա խոսքն էլ չի բռնում գործի հետ: Քաղաքական առումով շատ հարցականներ կան, ֆինանսական առումով միգուցե ձեռք է տալիս», - նշեց նա: