Մարտի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել են, որ 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները գտել են փամփուշտներ և հրացան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների բանավոր պահանջով մարտի 3-ին, ժամը 20.00-ին,1958 թ. ծնված Արամ Բ.-ն ներկայացրել է նշված վայրից հայտնաբերված ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 119 փամփուշտ, կոռոզիայի ենթարկված հրազենի սուր ծայրով հատուկ դետալներ և խարտոց:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: