«168 ժամ» թերթը գրում է. ««Ինձ համար Ծառուկյանն այնքանով է ավել, որ հայ է, էն մեկը` ոչ հայ»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն` անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցադրմանը, թե «ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից»: Այվազյանը նշել է, թե պետք չէ հայկական իրականությունը զուգահեռել այլ պետությունների հետ:

«Երեւի տենց բան ասեց, որովհետեւ Վրաստանում իշխանափոխությունը եղել է Իվանիշվիլիի միջոցով, ով համարվում է մեծահարուստ, հաջողակ բիզնեսմեն, իրա բիզնեսի հնարավորություններն էլ օգտագործել է այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա:

Հարցին, թե Տեր-Պետրոսյանն ուզում էր ասել, որ Գ. Ծառուկյանն էլ, լինելով գործարար, կարող է վարչապե՞տ դառնալ, Այվազյանը բացասական պատասխան է տվել` նշելով. «Չէ, չէ… Չգիտեմ, դե հիմա, ո՞նց կարելի է համեմատել, դուք երեւի պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանից հարցնեք, ինչո՞ւմ է նրա համեմատականի էությունը, կարող է` ֆինանսական մրջոցների մեջ է, կամ եսիմ, հազար ու մի բան կա, ինչի՞ է ձեզ թվում, որ ես պետք է իմանամ` ինչով է ավել կամ պակաս»:

Նա շեշտել է, որ քիչ հավանական է համարում, որ Գ. Ծառուկյանը` իր քաղաքական թիմով, ռեսուրսներով, կարող է իշխանության գալ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում