««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զորի Բալայանը իշխանական վերնախավի ամենատարբեր ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ առաջարկում է հասարակական դժգոհությունը մեղմելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ազատել ու նրա փոխարեն նշանակել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Ըստ նրա՝ Օհանյանը պարկեշտ ու ազնիվ մարդ է և կարող է շատ լավ վարչապետ լինել։

Սակայն Զորի Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում ինքը նման «քարոզով» զբաղված չէ։ «Ես չեմ հասկանում, դուք երեխա եք, որ նման հարց եք ինձ ուղղում...»,-հարցադրեց հրապարակախոսը և եզրափակեց զրուցակիցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։