Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես խոստացել էինք աշխատում ենք նոր շարֆերի վրա: Նկարում պատկերված է գոգնոց, որը Բարձր և Փոքր Հայքի կանանց տարազի մի մասն է կազմել` խորհրդանշելով մաքրություն և կանացիություն: Օգտվելով այս զարդանախշերից` ստեղծել ենք մեր նոր շարֆերը: Այն կկարողանաք ձեռք բերել կանանց տոնի նախօրեին! (Լուսանկարը Լուսիկ Ագուլեցու հավաքածուից):