ԲՀԿ-ն այնպիսին է ինչպիսին կա, ոչ պետք է ետևից նայել ոչ դիմացից: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի ետևում տեսնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Խոսելով ԲԿ-ի մասին, նա նշեց.

«Իրենք իրենց հայտարարել են այլընտրանք: Ամբողջ աշխարհում գնահատվում է իշխանական ուժեր և ոչ իշխաննական ուժեր: ՀԱԿ-ն էլ մտածում է լավ իրավիճակ է՝ ԲՀԿ-ի գոգնոցի տակից կարող է քայլեր անել, բայց չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն ուժն է, որ ՀԱԿ-ի սեթևեթանքներին տեղի կտա», - նշեց նա: