«Հրապարակը» գրում է. «Սյունիքը նորից պատերազմի շեմին է. նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկան, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում, եւ մեծ է հավանականությունը, որ նա նորից «կկրակի»:
Հունիսին Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, «գծերից ընկած» Սուրեն Խաչատրյանը որոշել է կրկին գլուխ բարձրացնել եւ, մարզային խոսքուզրույցի համաձայն, հիմիկվանից զբաղված է յուրային քաղաքապետացուի ընտրության հարցերով: Նա փորձում է նորից վերականգնել իր նախկին ազդեցությունը: Ըստ ամենայնի՝ նույն նպատակով են նաեւ Լիսկայի այցելություններն ու հանդիպումները իշխանության գալու հավանական շանսեր ունեցող ուժերի եւ անհատների հետ:
Այս լուսանկարից երեւում է, որ նախկին մարզպետը բոլորովին վերջերս՝ փետրվար ամսին, հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, չի բացառվում, որ վերջինին փորձում է իրեն համախոհ դարձնել՝ ներքաշելով Գորիսում պատերազմական թոհուբոհի մեջ։ Սրանով է թերեւս պայմանավորված այն հանգամանքը, որ, չնայած մինչեւ հունիս դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ աշխուժություն է նկատվում»:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում