ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի համար կանանց տոնը միշտ կարևոր է եղել: Պատգամավորը YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց, որ տոնի առթիվ առաջնային միշտ շնորհավորում է մայրիկին, կնոջն ու քույրիկին:

«Քույրս հանրապետությունում չի գտնվում, բայց բնականաբար ուշադրության էլի արժանանում է, իսկ մորս և կնոջս, անակնկալ՝ նվերի, հուշանվերի, ծաղիկի տեսքով միշտ մատուցել և մատուցելու եմ», - նշեց նա:

Էնֆիաջյանի խոսքերով, միշտ էլ հաճելի է սիրելի կնոջն անակնկալ մատուցելը, քանի որ դրանից դու էլ ես քեզ լավ զգում:

«Եվ միանշանակ դա կապ չունի մեկ ամսյակի հետ: Սովորական օրն էլ կարելի է տոն դարձնել, սովորական օրն էլ կարելի է հաճելի դարձնել կնոջ համար և կարծում եմ օգտվելով առիթից պետք է հասկանալ, որ կյանքում պետք է մաքսիմալ շատ ժամանակ և հնարավորություն լինի, որպեսզի իրական շրջապատում կանանց միջավայրն ավելի գեղեցիկ անակնկալներով դարձնել և դա անդրադառնում է թե քեզ, թե ընդհանուր միջավայրի վրա», - նշեց նա

Պատգամավորը հայ կանանց մաղթեց, որպեսզի միշտ լինեն հմայիչ, կանացի, երջանիկ, ներդաշնակ իրենց հոգու հետ և կանացի կերպարին մոտ:

«Էն կերպարը կնոջ, որը որ մեր ազգային պատկերացումներում է, դա կարծում եմ ճիշտ ձևաչափ է: Առաքելական եկեղեցու դավանքներին մոտ լինել կմաղթեմ, դա կործում եմ ամբողջական մաղթանք է և կարծում եմ այն անձը, ով իր կյանքում կհետևի այդ ուղուն, միշտ երջանկությունը նրանց կյանքում անպակաս կլինի», - նշեց նա: