Նախագահ Սերժ Սարգսյանի, Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականների անհրաժեշտություն ՕԵԿ­ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի տեսնում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ  YerevanNews.am-­ը խնդրեց, որպեսզի պատգամավորը  մեկնաբանի Րաֆֆի Հովհաննիսյանի օրեր առաջ արած այն հայտարությունը, թե պահանջում է վերոհիշյալ երեք անձանց հրաժարականները:

«Ես ճիշտն ասած պետք է նշեմ, որ երկրի նախագահ է ընտրվոլ Սերժ Սարգսյանը»,-­ ասաց պատգամավորն ու հավելեց, որ արդեն բազմաթիվ երկրների ղեկարներ շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ:

«Սա այսօրվա դրությամբ իր իրավունքն է, իր պահանջը, բայց իրականում տեղին չեմ համարում, ինպե՞ս  կարելի է  ընտրված նախագահից պահանջել  հրաժարական, երբ նա 58-%  է հավաքել»,-­ հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

ՕԵԿ­-ական պատգամավորն այսուհանդերձ ասաց, որ իրենք էլ  Հայաստանում տեսնում փոփոխությունների անհրաժեշտություն ու շեշտեց.«Եկել է ժամանակը, որ կտրուկ փոփոխություններ լինեն»: Նա նշեց նաև, որ  չի կիսում այն կարծիքը, որ փոփոխություններ մեր երկրում տեղի չեն ունենում:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանը հայտարարել էր, որ պահանջում է  նախագահ Սերժ Սարգսյանի, Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականներ: