Մարտի 8-ն այն օրն է, երբ կանայք ամենից շատ են լսում հաճոյախոսություններ, ստանում այնպիսի նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Այդպիսի մի նվեր YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում մտաբերեց երգչուհի, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
«Մեծ տղաս բացի ծաղկեփնջերից և նկարներից՝ անցյալ տարի վզնոց էր նվիրել իր ուսանողական գումարով», - նշեց նա, հավելելով, որ ամուսնու կողմից այդ օրն, ինչպես նաև մշտապես՝ շատ գեղեցիկ ծաղիկներ է նվեր ստանում:
Որդիների կողմից նվերների պակաս երգչուհին նույնպես չունի: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ որդիները նույնպես իրեն հաճախ են նվիրում նկարներ, զարդեն, ծաղիկներ:
Շուշան Պետրոսյանի խոսքերով, մեր հայ կանանց պակասում է ջերմություն և սեր տղամարդկանց կողմից, քանի որ կինը մշտապես արժանի է ուշադրության:
«Մենք միշտ էսպես խոսքեր ենք ասում, սակայն կարծում եմ ավելի կարևոր է, որ այդ խոսքերն իրականանան, քան թե խոսքեր ասենք: Պետք է կնամեծար լինել: Եթե տղամարդը տան սյունն է, մյուս սյունն էլ կինն է և այդ սյուները շատ համահունչ և հարմոնիկ են, եթե երկուսն էլ սիրված են միմյանց կողմից», - նշեց նա:
Լուսանկարը՝ bravo.am


