Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվելու «Մարտի 1»-ի իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների համանուն նախագիծը: 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեռ նախորդ քառօրյային նշել էր, թե իրենց որոշումը կհայտնեն  միայն քվեարկությունից րոպեներ առաջ:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում իր տեսակետն արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու ցանկությունը քաղաքական է, ևս մեկ անգամ այն քաղաքականացնելուն բացասական եմ վերաբերվում», - նշեց նա, հավելելով, թե դեմ է հեն այդ պատճառով: