Կիրակի օրը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անականկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը: Նախարարը նախ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև զինվորների նախաճաշին:
Մասնակցել է և ստուգել կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին:
Նախարարը զրգուցել է անձնակազմի հետ, ստուգել նաև պահակային ծառայությունը և տվել համապատասխան հանձնարարականներ: Զորամասերում օրակարգը կիրակի օրը հագեցած է հետաքրքիր և ժամանցային բազում միջոցառումներով, որոնց ժամանակ զինվորները ոչ միայն հանգստանում են, այլ նաև զարգացնում իրենց հատուկ և ընդհանուր գիտելիքներն ու հմտությունները:
Աղբյուրը` Արծրուն Հովհաննիսյան, Facebook