Ս.թ. մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Սորին Վասիլեին:Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում:
Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնելով մաղթանքների համար` նշեց, որ իր լիազորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու հայ-ռումինական պաշտպանական համագործակցության զարգացմանը:Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: