«Հրապարակը» գրում է. «Չնայած ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պնդել էր, որ  մտադիր չէ մանդատը վայր դնել, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Ծառուկյանը 
կանչել է համամասնական ցուցակի այն ներկայացուցչին, ով հաջորդն է
ցուցակում, ու առաջարկել հրաժարականի դիմում գրել: Վերջինս, ըստ մեր
աղբյուրների, ինչ-որ պահի հրաժարվել է, այնուհանդերձ, գրել է դիմումը:Ըստ
մեր աղբյուրների` ԲՀԿ-ում համամասնական ցուցակի եւ կուսակցական
«ինվենտարիզացիա» է իրականացվում, այնտեղ չեն բացառում, որ ֆորսմաժորային
զարգացումների դեպքում Քոչարյանի հրապարակային մուտքը քաղաքականություն,
ինչպես նաեւ գործարարների ելքը ԲՀԿ ԱԺ ֆրակցիայից հանգեցնեն անսպասելի
վերադասավորությունների, «ուստի պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»: