Իտալական Salvatore Ferragamo պարֆյումի եւ աքսեսուարների տունը ներկայացնում է օծանելիքների նոր շարք «Tuscan Soul Quintessential Collection» անվամբ: Այն կազմված է 4 նոր բույրից:
«Bianco di Carrara»- կրում է տոսկանայի քարերի բույրն ու համարվում էլեգանտ բույր:
«Tuscan Soul Tuscan Soul Convivio»- ցիտրուսային ու բնական բույր, ոգեշնչված Տոսկանայի բնությունից:
«Tuscan Soul Vendemmia»- Խաղողի եւ միայն Տոսկանայում աճող բույսերի փնջից ստացված բույրով օծանելիք:
«Tuscan Soul Viola Essenziale»-այս բույրը ստեղծվել է, Ֆլորենցիայում աճող Իրիս ծաղկի բույրով:
Նոր հավաքածուն համարվում է իտալական Տոսկանա շրջանի բնության ու հարստության խորհրդանիշը: Բույրերը ներառում են այս տարածաշրջանի ավանդույթներն ու եզակի մշակույթը, տարբերվում են իրենց յուրահատուկ էթնիկ արտացոլմամբ: