Փաստինֆո-ն  գրում է. Մարտի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերկսվելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ ընդհատված դատավարությունը: Հիշեցնենք՝ նախարարի որդին մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

 Մինչ դատարանն իր որոշումը կկայացանի այս հարցի վերաբերյալ, «Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Դավիթ Վարդանյանի ամերիկյան բավական ուշագրավ քրեական անցյալից: Հայտնի է, որ աշխարհահռչակ ծանրամարտիկի որդին ԱՄՆ-ից արտաքսվել է հատկապես այս փաստերի ի հայտ գալու հետևանքով: Դրանցից առաջինը ԱՄՆ քաղաքացու կեղծ անձնագիր ունենալն է: 

Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռևս Գյումրիում, թերևս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը` 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված` ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը: 

 

Մանրամասները՝ այստեղ:

Լուսանկարը՝ news.am