Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներնմ այսօր՝ մարտի 12-ին, այցելել են ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիներին (քաղաքացիական և զինվորական) և հայկական ընտանիքին.- գրում է panorama.am-ը:
ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ պատվիրակների այցելության ընթացքում տեղի է ունեցել նաև ուղերձների փոխանակում:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին գերեւարված ՀՀ քաղաքացի Արսեն Խոջոյանի դեպքում՝ սա ԿԽՄԿ-ի պատվիրակների առաջին այցելությունն էր:
Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը: Նա օգոստոսի 8-ին մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Բացի այդ, Ադրբեջանում է գտնվում հայ-ադրբեջանական սահմանը հատած հայկական ընտանիքը: 2010-ի հունվարի 10-ին Եղիշե Գեւորգյանը ընտանիքով փախել է արդարադատությունից: 56-ամյա Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է գողությունների, կողոպուտի եւ այլ հանցագործությունների համար: