ԲՀԿ-ՀԱԿ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել էր, թե այդ հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հավելել, որ գուցե միկրոինֆարկտներ է գրանցվել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանից YerevanNews.am-ը փորձեց ճշտել, թե իշխանական թևում ինչպես է ինքնազգացողությունը: ՀՀԿ-ական պատգամավորն էլ կարծես առաջին անգամ էր լսում ԲՀԿ առաջնորդի խոսքերը:

Բադեյան -Դա ու՞մ խոսքերն են եղել:

YerevanNews -ԲՀԿ առաջնորդի և Լևոն Զուրաբյանի:

Բադեյան- Գագիկ Ծառուկյանի՞: Գագիկ Ծառուկյաննա՞ էդ բառերը ասել:

YerevanNews -Ասել է,որ այս հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել:

Բադեյան -Դա իր ուղիղ խոսքնա՞ :

YerevanNews - Այո :

Բադեյան -Իսկ ի՞նչ մարդկանց ա ի նկատի ունեցել, պարզաբանե՞լ ա: 

YerevanNews - Ոչ:

Բադեյան -Դե ուրեմն իրանից հարցրեք:

YerevanNews -Բայց ուզում ենք իմանալ, թե իշխանական թևում ինչպես է ինքնազգացողությունը:

Բադեյան -Անձամբ իմ ինքնազգացողությունը շատ լավ ա, ես որևէ քաղաքական դրսևորումներից երբեք ինֆարկտ չեմ ստանա,և չգիտեմ ում ա ի նկատի ունեցել, իրան հարցրեք:

YerevanNews.am- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այդ քաղաքական չորս ուժերի միավորումը:

Բադեյան - Շատ նորմալ, ըստ ձեզ ,օպոզիցիոն ուժերը ինչո՞վ պետք է զբաղված լինեն, բացի նրանից, որ փորձեն քննադատեն իշխանությանը, երբեմն վարկաբեկեն, երբեմն փորձեն միավորվել այդ իշխանության դեմ: Էդ բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում էտպես ա, և դա նորմալա: Ես դրան շատ հանգիստ եմ վերաբերում և նույնիսկ հումորով: