ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել էր, թե այդ հանդիպման պատճառով շատերը միկրոինֆարկտ կարող են ստանալ: Այսօր Աժ ճեպազրույցների ժամին նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ բնականաբար այդ խոսքը վերաբերում էր իշխանությանը և նրանց ասածներն էլ ապացուցում են, որ իրենց համար ստեղծվել և ստեղծվելու է ավելի վատ վիճակ:

«Եթե հիշում եք մարտի մեկի հարցի քննարկման ժամանակ, նրանք ասում էին,որ պետք է բացահայտվի, բայց դեմ են քննարկում, կամ գովազդի մասին օրենքը ասում են, որ սխալ է ալկոհոլ գովազդել, բայց կողմ են քվեարկում», - նշեց նա:

Արամ Մանուկյանի խոսքերով, իշխանության համար էլ է դժվար, քանի որ նրանք ասում են մի բան, բայց քվեարկության ժամանակ անում՝ այլ բան:

«Քվեարկության ժամանակ հեզիկ-նազիկ երեխայի նման մի հրահանգով ենթարկվում են, հետո իրենք ծանր են տանում, խոսակցություներ են ունենում ներսում և դա ազդում է», - նշեց նա: