Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուս Սահակյանն անդրադարձավ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կառավարության հրաժարականի պահանջին:
Նրա խոսքերով, չորս ուժերը դեռևս քննարկումների փուլում են, քանի որ տարբեր գործիչներ տարբեր բան են ասում:
«Կարծում եմ սկզբից պետք է գաղափարը դրվեր, հետո քննարկվեր: Հիմա հարց է առաջանում՝ ընդդիմությունն է դառնում այլընտրանք, թե այլընտրանքը ընդդիմություն, առավել հավանական է առաջին տարբերակը», - նշեց նա:
Գալուստ Սահակյանի խոսքով, կան անհատներ, ովքեր հրճվանքով գրանցել են արդյունքներ, թե հակառակ կողմը ինֆարկտ է ստանալու , սակայն, պատգամավորի խոսքով, պետք է ավելի լուրջ մոտենալ հարցերին:
Անդրադառնալով ԱԺ Ժառանգություն խմբակցության այն տեսակետին, թե չի բացառվում, որ ՀՀԿ-ն կարող է միանալ չորս ուժերին և պայքարել, Գալուստ Սահակյանը նշեց. «Սաղ աշխարհը ուզում է մեզ միանա, մենք իրենց պիտի միանա՞նք: Հիմա համը հանել են: