Այսօր կայացած ասուլիսի ընթացքում քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը համեմատություն անցկացրեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև:
Նրա խոսքերով, առաջին նմանությունն այնն է, որ երկուսն էլ չընտրված նախագահ են, սակայն երկուսի դեպքում էլ Եվրոպան ծափողջյուններով է ընդունել նրանց:
«Հիմա ասում են, որ Յանուկովիչը թալանչի է, սակայն ժամանակին Եվրոպան ընդունել է նրան», - նշեց նա, միաժանանակ հավելելով, թե չպետք է մոռանալ Սպիտակի դեպքերի ժամանակ Յանուկովիչի տված օգնության մասին:
Երկու նախագահների դեպքում էլ, ըստ Եղիազարյանի նույն խայտառակ ընտրություններն ու նույն սարքած նյութերն են: Ըստ Եղիազարյանի, Յանուկովիչը իրեն կարող էրբ թույլ տալ ունենալ նաև ոսկե զուգարանների շարք, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միլլիոնները շատ-շատ հարցականի տակ են:
Գուրգեն Եղիազարյանը մեկ տողով համեմատություն անցկացրեց նաև Իվանիշվիլիի և Ծառուկյանի միջև, նշելով, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է ասել, քանի որ երկուսն էլ հնարավորությունների տեր են: «Ինչու՞ մեկի մոտ կարող է ստացվել, իսկ մյուսի մոտ՝ ոչ»: