Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, քանդակագործ Արա Շիրազը: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից:

Արա Շիրազի մոտ ախտորոշվել էր սուր ինսուլտ: Նա կրկնակի ինսուլտ էր տարել:

«Նաիրի» բժշկական կենտրոնի փոխնտնօրեն Լուսինե Աղաբաբյանը հայտնեց, որ քանդակագործը գիշերն է մահացել:

Հիշեցնենք, որ նրան ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել փետրվարի 24-ին:

Արա Շիրազ, Արամազդ Հովհաննեսի Կարապետյան (ծ. 1941, Երևան), հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ։

20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1987-1993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։