Աղանդների թիվը գնալով ավելանում է: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը:
Վերջինս նշեց, որ վերջերս իրենց դիմել է Էրեբունուց մի աղջիկ և պատմել այնտեղ գործող աղանդի մասին:
«Մենք հայտնաբերել ենք այնտեղ գործող «Պենտեկոստե» աղանդը, որի գլխավոր հովիվը Նինել Մովսիսյանն է: Նա զոմբիացնելով մարդկանց վերջիններիս փողն ու ոսկիներն է խլում և այդ կերպ զարգացնում իր բիզնեսը», - նշեց նա, հավելելով, որ շատ աղանդների հովիվները կանայք են:
Նա նշեց, որ այդ եկեղեցին արդեն գործում է տաս տարուց ավել և ունի բազմաթիվ հետևորդներ: Բանախոսների խոսքերով, կա նաև համասեռամոլների եկեղեցի, որն այնքան էլ վաղուց չի գործում, սակայն իրենք նույնիսկ Հիսուսին են համասեռամոլ համարում:
«Կա Սևակ Կիրակոսյան անվամբ անձ, ով համասեռամոլության վերաբերյալ հոդվածներ է տպագրում, քարոզներ անում», - նշեց նա, հավելելով, որ վերջինս նոր բացված է և մանրամասն տեղեկությունններ չունեն:
Անդրադառնալով «Պենտեկոստե» աղանդին, նա նշեց, որ իրենց դիմած աղջիկը պատմել է նաև, որ իր բարեկամներից մեկին, ով չի ցանկացել գնալ այդ աղանդ, երեք օր փակել են սենյակում:
«Երեք օր նրան փակել են սրբերով լի սենյակում, որպեսզի չարը նրա մեջից դուրս գա և այդ երեխան հոգեկան շեղումներ է ստացել: Նրանք համագործակցում են «Հույսի տուն» աղանդի հետ, որի կենտրոնը Շենգավիթում է: Նրանք էլ զբաղված են երեխաների ճամբարներ կազմակերպելով», - նշեց նա:
Բանախոսների խոսքերով, Երևանում ամենաշատ աղանդները գործում են Էրեբունի համայնքում: Նրանք նշեցին, որ Թոխմախում ժամանակին կային մի քանի հյուրանոցներ, որոնք հիմա դարձել են աղանդի կենտրոն:
Նրանք նաև նշեցին, որ «Պենտեկոստեում» դրված են սնդուկներ, որտեղ էլ հավաքվում է հետևորդների կողմից վերցված ոսկիները:
Մանրամասները՝ ՄԵԼ-ի տրամադրած լուսանկարներում, որն արված է «Պենտեկոստեի» հավաքներից մեկի ժամանակ


