ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) պատկանող ՄԱՊ գործարան չի փակվելու: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Իրատես de facto» թերթն այսօր գրել էր, որ գործարար Ալեքսան Պետրոսյանի բիզնես-տնտեսությունը ծանր «ճգնաժամի» մեջ է, գործարանն անգամ փակման շեմին է։ Ավելին, խոսակցություններ կան, որ գործարար-պատգամավորը մտադիր է իր բիզնեսը վաճառելու։
Վերջինս մեր հարցը լսելուց անակնկալի եկավ և զարմացած հայտնեց, թե ով է նման բան գրել:
«Աստված չանի, ոչ, ոչ մի խնդիր չունենք, չգիտեմ ինչ չար կատակներ են անում, առաջին անգամ եմ լսում, Աստված տա չկրկնվի տենց վատ լուրերը: Առանց խնդիր աշխատում ենք»,-ասաց Մակար Պետրոսյանը ու հավելեց, որ լուրը նույնիսկ ծիծաղելու է և իրականության հետ ոչ մի կապ չունի: