Այսօր կայացախ ասուլիսի սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունեց բոլոր ներկաներին՝ առանձին նշելով նաև Ղրիմի բնակչության մասին, ինչն էլ առաջացրեց ներկաների ծափողջյունները: Բոլորը ոտնկայս ծափահարում էին Պուտինին:
Նա նշեց, որ մարտի 16-ին տեղի է ունեցել հանրաքվե, որն անցել է նորմերին համապատասխան, և 95 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանի հետ միացմանը:
Պուտինը նշեց, թե ճիշտ կլինի, որ Ղրիմում լինի երեք պետական լեզու՝ ռուսերեն,. ուկրաիներեն, ղրիմա-թաթարերեն:
«Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչները դիմեցին Ռուսաստանին, խնդրելով պաշտպանել իրենց կյանքն ու իրավունքները։ Մենք չէին կարող մերժել նրանց խնդրանքն ու նրանց թողնել դժբախտության մեջ։ Դա դավաճանություն կլիներ», - նշեց նա, հավելելով, թե հիմա լսում են դժգոհություններ հանրաքվեի մասին:
«Ղրիմը եղել և մնում է Ռուսաստանի մաս, և դրա դեմ անզոր են ժամանակն ու պայմանները։Ղրիմցիները պետք է որոշեին իրենց ճակատագիրը: Սակայն ի պատասխան մեզ՝ արևմտյան կոլեգաները հայտարարեցին, որ հանրաքվեն միջազգային նորմերի խախտում է: Շնորհակալ ենք, որ հիշեցին, որ գոյություն ունեն միջազգայն նորմեր, լավ է ուշ, քան երբեք» , - նշեց նա: