Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում պատրաստվում է մարտի 23-ին կայանալիք Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ-մենամարտին:
Այս օրերին Աբրահամը սփարինգ-մենամարտեր է անցկացնում աշխարհի տարբեր երկրներից Ցինովից այցելած մարզիկների հետ:
Մեր հայրենակցի մարզավիճակից նրա մարզիչը` Ուլլի Վեգները, գոհ է: 
"Անկասկած հաղթելու եմ",- հայտարարում է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: