««Ժողովուրդ»-ը պարզեց, որ հերթական անգամ Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար։ Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 մլն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար։

Համեմատության համար նշենք, որ ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ Աժ նախագահը, ՍԴ նախագահը և այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե՝ գնում են բիզնես կարգի տոմս։ Այնինչ, Տ. Սարգսյանը որոշել է տարբերվել բոլորից, բայց, ցավոք, այդ ամենն անում է ՀՀ քաղաքացիներիս հաշվին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։