Այսօր Կառավարության նիստը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց դիմելով «Դեմ.եմ»-ի անդամներին: Նա նշեց, որ ՀՀ-ում ձևավորվում է է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները:
«Նշանակում է, որ մենք որպես կառավարություն պետք է մեր գործունեությունը շտկենք և հասկանանք, որ մեր նպատակն է կայացնել քաղաքացիական հասարակությունը», - նշեց նա, հավելելով, որ այս շարժման հիմնական անդամները երիտասարդներ են, ովքեր բազմիցս դիմել են իրենց և հայտնել իրենց մտահոգությունները:
«Զգացվում է նաև պատասխանատվություն մեր երկրի առջև և իրենց բառերով իրենք սիրում են այս երկիրը և ուզում են, որ իրենց երկիրն ունենա պայծառ ապագա: Այս նամակի տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որվքեր ընդգրկված են ՏՏ ոլորտում: Այն դիրքորոշումը «Կամ ամեն ինչ կամ ոչինչ» անընդունէլի է թե մեզ համար, թե այդ երիտասարդների, և ես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք երկխոսության և հայտարարում եմ, որ այդ ռեֆորմներն ունեն թերություններ, որոնց մասին հայտնել են նաև մեր ընդդիմախոսները», - նշեց նա:
Տիգրան Սարգսյանը հայտրարեց, որ հրավիրում է «Դեմ.եմ» շարժմանը երկխոսությանը, նշելով, թե շատ քաղաքական ուժերը փորձում են քաղաքականացնել և շահարկել այդ շարժումը: Սակայն վարչապետի խոսքերով, երիտասարդները հասկանում են դա և շարժումը մնում է քաղաքացիական: