«Բանդայի գործով» կալանավորված Արտյուշա Հակոբյանն առողջական խնդիրներ ունի:
Այս մասին այսօր` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Վերջինս հայտնեց, որ բազմաթիվ միջնորդություններ ունի, սակայն ներկայացնում է մեկը:
«Քանի որ իմ պաշտպանյալի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, ապա ես միջնորդում եմ նրա խափանման միջոցը` կալանքը փոխել և ընտրել էլ այլ խափանման միջոց՝ առողջական խնդիրները դրսում լուծելու համար»,-ասաց պաշտպանը:
Մեղադրող դատախազը առարկեց միջնորդությունը, իսկ իսկ դատավորը հայտարարեց, որ, պաշտպանը չի կարող միջնորդությամբ հանդես գա, քանի որ մեկ այլ ամբաստանյալ Քյարամ Ամոյանը բացակայում է:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին: