Երեկ` մարտի 18-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության առկա վիճակը, առաջնագծում տիրող իրադրությունը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր: