Նոր «Պանցիր-ՍՄ» Զենիթա-հրթիռային համալիրները զորքերին կտրամադրվի 2017-ից ի վեր: Այս մասին այսօր լրագրողներին է հաղորդել Տուլայի Ձեռքբերման կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար Դմիտրի Կոնոպլյովը:

Պաշտոնյայի խոսքով` նոր համալիրը էականորեն կտարբերվի նախորդ տարբերակներից։ Դրա նախագծման ընթացքում արտադրողները հաշվի են առել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած պահանջները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր «Պանցիր-ՍՄ»-ն կունենա նոր հրթիռ ու սպառազինման միջոցներ, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հաղորդվում է նաեւ, որ 2015-ի վերջին ՊՆ-ին կփոխանցվի արդիականացված «Պանցիր-С»՝ բարելավված բնութագրերով:

Նշենք, որ Պանցիր-Ս համալիրները նախատեսված է հատուկ կարևորության փոքր օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար, մինչև 15 կմ հեռավորության և 20 կմ բարձրության վրա: