Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Հանցագործության մասին ահազանգել է Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը, որի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սեյրան Զաքարյանը` 1999-2008թթ., այնուհետև` 2012 թվականից մինչ օրս, իսկ Արարատ Մարտիրոսյանը` 2008-2012թթ. աշխատելով որպես Ծավ համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Էներգացանցշին» ԲԲ ընկերությունը ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցել է այդ նպատակով չհատկացված համայնքային և քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, միջոցներ չեն ձեռնարկել հողամասերի ինքնակամ զավթումը և շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև հողամասերի ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Ընկերության ծառայողներն իրենց լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ և առավելություններ ձեռք բերելու նպատակով, ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը, առանց համապատասխան թույլտվության և այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նկատմամբ առանց կառուցապատման իրավունքի ձեռքբերման, կառուցել են այդ նպատակով չհատկացված` համայնքին և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում, ինչի հետևանքով նրանց իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությու