Երբեմն նույնիսկ հանճարները օգնության կարիք ունեն: Բոլոր ոլորտներում, այդ թվում նաև զինագործության մեջ, տեխնիկա արտդրողները ունեն պրոֆեսիոնալ օգտագործողների խորհրդի կարիքը, ինչը թույլատրում է բավարարել նրանց բոլոր ցանկությունները:

Նույն ճանապարհով գնաց նաև աշխարհի ամենալավ ընկերություններից մեկը` Performance Center Smith & Wesson, որի մասնագետները խորհուրդ հարցնելու նպատակով դիմեցին աշխարհահռչակ չեմպիոն Ջերի Միկուլեկին: Նրանք աշխատում էին երկարացված փողով մոդելի վրա` 8 լիցքով, 9 մմ ատրճանակի` մրցույթային հրաձգության համար:

Համագործակցության արդյունքը եղավ Smith & Wesson 929 Performance Center "Jerry Miculek Signature Model" ատրճանակը: Այն ներկայացվել է այս տարի Նյուրնբերգում կայացած «IWA & OutdoorClassics» ցուցահանդեսի ժամանակ:

Smith & Wesson 929 Performance Center ատրճանակը կիրառում է 9x19 մմ տրամաչափի Parabellum փամփուշտներ: Ընդհանուր երկարությունը կազմում է 311 մմ, իսկ փողի երկարությունը 165 մմ է: Ատրճանակի քաշը նվազեցնելու նպատակով փողատուփը հալեցվել է չժանգոտվող պողպատից, իսկ թմբուկը տիտանային ձուլվածքից: 

Նմուշը ունի յուրահատուկ առանձնահատկություններ` բռնակը, հանովի կոմպենսատորը, ձգանի ընթացքի կարգավորիչը, Ջերի Միկուլեկի ստորագրությունը և այլն:

Ցանկանում եմ նշել, որ ատրճանակը հագեցած է մեխանիզմներով, որոնք ձեռքով են թյունինգապատել Performance Center-ի մասնագետները:

Սկզբնաղբյուրը` http://www.all4shooters.com 

Պատրաստեց Դավիթ Սոֆիյանը